Քիչ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից դուրս եկավ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Նա լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախի շրջաններն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը. «Իշխանությունն ուներ մի տարբերակ, պետք է չտորագրեր այդ փաստաթուղթը։ Կամ եթե պետք է որեւէ բան ստորագրվեր, ապա դա չպետք է լիներ միայն Ադրբեջանի ժողովրդի եւ իշխանության օգտին, գոնե Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քաղաքացիները դրա մեջ պետք է որեւէ բան ունենային»։

Արդեն Բաբայանի համոզմամբ՝ ի սկզբանե Արցախը հանձնելու նպատակ կար. «Սպասեց Շուշին գրավեն եւ վերջում ստորագրեց մի փաստաթուղթ, որը, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Դավաճան Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, վերջ, չկա այլ բան»։