Հրատապ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է ոստիկանների և կես ժամից մեկնարկելիք ցույցի մասնակիցների միջև:

Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել հրապաակում և մեկնարկել 17 կուսակցությունների կողմից նախանշված հանրահավաքը՝ ընդդեմ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման:

Ոստիկանները բերման են ենթարկում Ազատության հրապարակ եկած մարդկանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների: