«Վերջին կետը դեռ դրված չէ, դավաճանները կհեռանան, ու ամեն ինչ լավ կլինի։ Սա պատերազմական իրավիճակին համահունչ է։ Արցախում և ամենուր դավաճաններ էին։ Հետաքրքիր բան ասեմ. մարդիկ կան, որ Արցախի նախագահի վրա են կասկածում, բայց նա Տավուշի կամ Մեղրիի հետ ի՞նչ կապ ունի, էդ հո Արցախի նախագահը չի՞ Մեղրիի հարցը լուծողը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը։

Հարցին՝ ովքե՞ր էին դավաճանները, Արկադի Կարապետյանը նշեց, որ դա ժողովուրդը ինքը կորոշի, ամեն ինչ շատ պարզ է: «Վերջապես մի օր ժողովուրդն առանց որևէ մեկին լսելու մի բան պետք է որոշի՞, թե՞ ոչ»,- ասաց նա։

Իրավիճակն Արցախում, Կարապետյանի խոսքով, լարված չէ, քանի որ այս պահին շատ քաղաքացիներ քաղաքում չեն։