Armlur.am-ի տեղեկություններ համաձայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կրկին վիրահատելու են: Ըստ մեր տեղեկությունների՝ Արարատ Միրզոյանը շատ լուրջ վնասվածքներ է ստացել, հատկապես դեմքը, ամբողջ մարմինը վերքերի մեջ է: Բժիշկները որոշել են, որ նրան ևս մեկ վիրահատություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի գիշերը ինչ-որ անձինք հարձակվել էին ԱԺ նախագահի մեքենայի վրա,նրան մեքենայից իջեցրել ու դաժանաբար ծեծի ենթարկել`երեխայի ներկայությամբ: Փորձեցինք այս հարցի հետ կապված զրուցել նրա տիկնոջ Գոհար Աբաջյանի հետ, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին չպատասխանեց: