Հայրենակիցներ, ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»,- գրել է նա: