Ստորագրել է պարտության պայմանագիր, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենախայտառակ պայմանագիրը, Խորհրդարանի դիմաց ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ալիևն ու Էրդողանը պատերազմից առաջ չէին կարող երազել նույնիսկ, որ Դադիվանքը, Շուշին, Ղազանչեցոցը, Հադրութը կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս դավադրական քայլի հետևանքով նրանք տիրանում են դրանց», — ասաց նա: