Այս պահին ԱԺ շենքում իրականացվում են քննչական գործողություններ, ինչի պաճառով լրագրողների մուտքը արգելված է։

Այս մասին Irakanum.am-ին փոխանցեցին ԱԺ աշխատակազմից։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավորները մտան խորհրդարան։ Նրանք նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ կոչով դիմել են ԼՀԿ եւ «Իմ քայլի» պատգամավորներին միանալ։

ԱԺ աշխատակազմից մեզ հայտնեցին, որ դեռեւս հստակ չէ, թե երբ կավարտվեն քննչական գործողությունները, բայց խոստացան, որ դրա ավարտից հետո ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները կարող են մուտք գործել խորհրդարանի շենք։