Որպեսզի ԱԺ խորհրդի նիստ լինի, պետք է եւս 3 քվե, անհրաժեշտ տասը քվեից երեքը միայն կա։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Մենք մեր գործընկերներով վերադառնում ենք Ազգային ժողով, մենք մինչեւ վերջ մեր լիազորություններից բխող ամեն ինչ անելու ենք»,- ընդգծեց նա։

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ ժամը 22։30-ին կրկին կիջնեն ԱԺ-ի դիմաց՝  իրազեկելու հավաքի մանրամասներին հետագա գործողությունների մասին։