Ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փարձարկումների ժամանակ ավելի քան 90% արդյունավետություն է ապահովել, հաղորդել են դեղամիջոցի արտադրողները:

«Այսօր գիտության և մարդկության համար հիանալի օր է: COVID-19-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներիմեր երրորդ  փուլի արդյունքների առաջին մասը նախնական ապացույցներ է տվել, որ մեր դեղամիջոցը կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան: