Ազգային ժողովի բակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Վերջինս քաղաքացիներին հայտնեց, որ իրենց խմբակցությունը ողջ գիշեր անցկացրել է ԱԺ-ում, գոյություն ունի քայլերի համակարգ, որի սկզբնական փուլը մաքսիմալ արագացվել է։

«Ստորագրությունների մասով մեր կուսակցության մասով վերջացրել ենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, կարծում եմ, կստորագրի և դրանից հետո դա տրվելու է խորհրդի նիստի և հրավիրվելու է արտահերթ նիստ։ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Այսօր մի վիճակ է, որ 45 օրվա պատերազմը բերել է տոտալ խայտառակության, մենք հասկացանք, որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել հարցերը»,- ասաց Արման Աբովյանը։