Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապերը «թունավորող» խնդիրների լուծումներ է ակնկալում է, երեքշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` հավելելով, որ «Լիբիայում եւ Սիրիայում հակամարտությունների լուծումների որոնումը նոր հնարավորություններ է ստեղծում կապերի բարելավման համար», փոխանցում է Reuters-ը:

Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպմանը Չավուշօղլուն ասել է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը «կատարված է»:

Ընդ որում, նա հավելել է, որ «Թուրքիայի դուրս գալն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի պաշտպանական ռազմավարության վրա»: