ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից հրապարակված հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենակ մի ճշտում, պարոն վարչապետ: Ոչ թե ղազագիրը ստորագրեցիք, որովհետև Շուշին արդեն տվել էինք, այլ Շուշին տվեցիք, որ ղազագիրը հնարավոր լինի ստորագրել: Իսկ ստորագրելու որոշումը կարծեմ թե շատ վաղուց էիք կայացրել, ուղղակի էն կողմից առավելագույնն էին պահանջում, դրա համար ձգձգվեց:

Թույլ տամ ինձ 100 տոկոսանոց համոզմունք հայտնել, որ պատերազմը երբեք չէր կանգնի, եթե նախապես հռչակված գերնպատակը չիրագործվեր` Շուշիի կամ Ստեփանակետի վրա ադրբեջանական դրոշը չծածանվեր: Իրենց ժողովուրդը քչին չէր համաձայնվի ոչ մի դեպքում, իսկ Ալիևին կսպասեին մոտավորապես նույնպիսի օրեր, ինչպիսին հիմա ձեզ են սպասում: Դրա համար ճիշտը ժողովրդի հետ մինչև վերջ ազնիվ լինելն ա երևի:

Հա, մեկ էլ մյուս լայվի ժամանակ խնդրում եմ բացատրել, թե վերջը էդքան զորքը, տեխնիկան ոնց կարողացան հասցնեն, կուտակեն քաղաքի տակ կամ շուրջը, եթե քաղաք բերող ոչ մի ճանապարհի վրա մինչև օրս չէին կարողացել վերահսկողություն հաստատել: Մի հատ եթե դժվար չի քարտեզի վրա գծեք, թե իրանց զորքերի տեղակայման մոտակա վայրից ոնց են կարողացել հասնել Շուշի էն դեպքում, որ Ստեփանակերտը մերն ա, Մարտունին մերն ա, Բերձորը մերն ա, Կարմիր Շուկան մերն ա:

Իսկ թե հասնելուց հետո ոնց կարողացան էդքան հեշտ վերցնել, ինչի մենք նորմալ պաշտպանություն չկարողացանք կազմակերպել, եթե գիտեինք, որ դրանից ա կախված պատերազմի ելքը, ամբողջ Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, էդ էլ կխնդրեմ մյուս լայվի ժամանակ պատմել, լա՞վ: Մերսի»։