ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք՝ Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Ըստ հրապարակված կադրերի՝ ցուցարարները պահանջում էին հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը: