«24 ժամ շատ մեծ, ինտենսիվ հրիթիռահրետակոծություն է եղել, հատուկ ուժեր ու վարձկաններ են օգտագործվել, քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց մարտական գործողությունները  հաջողված էին:

Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն և մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը: Բայց դա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել, ամբողջական վերահսկողությունը վերականգնելու առումով»:

Հրադադարի օրը Շուշիում ստեղծված իրավիճակի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում պատմեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: