«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք, ուղղակի գոյություն չուներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել։ Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այն կարող էր ընդունվել միայն 7 շրջանը հանձնելու պայմանով, իսկ մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետև հավատում էինք, որ կկարողանանք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք պարտադրենք այն, ինչը, սակայն, տեղի չունեցավ, որովհետև մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհն է», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի ապրիլի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցում բանակցությունները սկսել է իր սեփական կետից։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն», — ԱԺ-ում լրագրողներին ասել էր վարչապետը։
Հարցին, թե բանակցությունները սկսել է այն կետից, որ կետից որ կանգ է առել Սերժ Սարգսյանը, Փաշինյանը պատասխանել էր.
«Ո՛չ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։