Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ նախատեսում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում. Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը վերահսկելու է տրանսպորտային հաղորդակցությունը:

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակված են: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության մարմինները», — ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ: