«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կիրակի օրը Դադիվանքը հանձնվելու է Ադրբեջանին: 5 օր հետո:

Սա էլ իրականությունը: Կիրակի օրվանից սկսած Դադիվանքի հրաշագործ այս հնագույն հայկական կոթողը մերը չի լինելու: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի այստեղ… Ամեն մեկս ունենք արցախյան մեր սիրելի ավանդույթները՝ սկսած Քարվաճառի հրաշալի բնության գրկում՝ ճանապարհին կանգնելու «մեր տեղից» մինչև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիում աղոթքի մեր խոնարհում: