Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահները մեկնել են օդակայան Ղարաբաղ ուղեւորվելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ ստորաբաժանումները ժամանել են օդակայան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օդակայան ժամանելուն պես խաղաղապահ ստորաբաժանման կազմը կտեղավորի տեխնիկան եւ ռազմամթերքը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման խնդիրները կատարելու համար: