Նոյեմբերի լույս 10-ի գիշերը ՀՀ Կառավարության եւ Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրերում եւ այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսեւորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Արդեն իսկ ճշտվել է իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հակաիրավական վարք դրսեւորած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: