Անհայտ քաղաքացիները վնասել են Իջևանում տեղադրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը։ Նրանք կտրել են գլուխը արձանի, որն ի դեպ՝ խորհրդանշում է 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության քայլարշավը։

Իջևանի Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին դեռ պարզ չէ, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն կատարվում են որոնողական աշխատանքներ։

Նշենք, որ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որ Գյումրիում ևս վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը։