Զորքի բարոյահոգեբանական վիճակը ծայրահեղ վատ չէր, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Կորոնավիրուսով, դիզինտերիայով, հյուծված վիճակում էր, հնարավորություն չունեինք փոխելու, բուժելու… ամեն օր մարտական գործողություններ մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Բայց այդպես կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ԶՈւ-երին, հաստատ միայն Ադրբեջանը չէր, միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել, ահաբեկիչներ, վարձկաններ՝ տարբեր երկրներից», — նշեց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ աշխարհի ամենահերոս տղերքն են մեր ժամկետայինները:

«Խոնարհվում եմ զոհերի հարազատների առջև: Ստիպված էինք, որ նույն ժամկետայինների կյանքը փրկեինք», — ասաց նա՝ հիշեցնելով, որ բազմաթիվ անգամներ ասել է՝ «ձեր կարիքն ունենք»: