Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Ըստ հրապարակված կադրերի՝ ցուցարարները պահանջում էին հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։
«Հայտարարության տեքստն անասելի ցավոտ է», — հայտարարել էր Փաշինյանը: