Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել Է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ապա  պատրաստ Է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում Է զբաղվել իր բանջարանոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի պաշտոն չեմ ցանկանում, որպեսզի ինձ առաջարկեն (ընդդիմության) հաղթանակի դեպքում, ես կհրաժարվեմ: Ես ցանկանում եմ ազատ քաղաքացի լինել իմ ազատ երկրում: Ցանկանում եմ վերադառնալ իմ բանջարանոց: Ինձ համար ծանր Է այն, որ ութ տարի շարունակ ինձ թույլ չեն տվել գալ երկիր, որը ես կյանքիցս ավելի շատ եմ սիրում»,-հայտարարել Է Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում իր տեսաուղերձի ընթացքում:

Նա հաղորդել Է, որ երբեք չի հաշտվել այն մտքի հետ, որ չի կարող հայրենիք վերադառնալ:

Սաակաշվիլին հայտարարել Է, որ պատրաստ Է ժամանել միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին:

Վրաստանում ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիաներ Է անցկացնում՝ պահանջելով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ չեն ընդունում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:

Ութ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել են 1 տոկոսի արգելքը, հրաժարվում են պատգամավորական մանդատներ ստանալ՝ պնդելով, որ ընտրությունները կեղծված են և իրականում իրենք բնակչության ավելի շատ աջակցություն ունեն, քան ԿԸՀ-ի արդյունքներով Է:

Վրաստանում Սաակաշվիլի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված Է: Արդարադատության նախարարությունում խոստանում են նրան ձերբակալել երկրի սահմանները հատելուց անմիջապես հետո: