Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե դիվանագիտության մեջ Արցախից նույնքան խոսեիք, որքան ձեր ազգադավ «հեղափոխությունից» էիք խոսում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եթե Ալիեւին ու թուրքերին նույնքան ատեիք, որքան մեզ էիք ատում՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Եւ վերջում ժողովրդին եւս մի հարցի պատասխան տվեք. ու՞մ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթա- եւ գազամուղներին եւ ինչի դիմաց…