Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Դասալիք հիմարներ, որ իմ փոքր քույրերի սենյակ եք մտել: Դուք մեղք եք, խեղճ ու ճղճիմ»:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում անկարգություններ էին սկսվել, ցուցարարները ներխուժել էին կառավարության, Ազգային ժողովի շենքեր, նաև կառավարական ամառանոցների տարածք, որտեղ բնակվում է վարչապետն ու նրա ընտանիքը։