Պատասխանատվությունից փախնելու շքերթ է՝ մեկը մեկին հերթ չտալով։ Նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ինչ էլ լինի ողջ գործընթացը դեռ չի ավարտվել. հույս կա ինչ որ բան փրկելու, բայց ցավոք վտանգ կա ավելին կորցնելու։
Դա նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և այս անիշխանություն վիճակից։
Արցախը փրկելու համար այս պահին դեռ պետք է փրկել Հայաստանը», — գրել է նա: