Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի եւ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից։  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաեւ երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության եւ համերաշխության, ինչպես նաեւ ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարեւորությունը ներկայիս իրավիճակում: