Պատերազմ՝ առաջնագծում և թիկունքում։ Տեսանելի ու անտեսանելի թշնամու դեմ պայքարում անելիք ունի յուրաքանչյուրը։ Առաջնագծում զինվորն է՝ թուրք-ադրբեջանական ագրասեիայի դեմ, թիկունքում բժիշկը՝ կորոնավիրուսի։ Արցախից ժամանած փոքրիկներին՝ Քովիդ 19-ի դեմ ճիշտ պայքարելու, համահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու իրազեկման նպատակով Լոֆտում կազմակերպվել է հանդիպում ԵՊԲՀ ուսանողների հետ։

Ուսանողներից՝ Տիգրան Ալեքսանյանն ու Սոնա Բունիաթյանը Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված փոքրիկների հետ հանդիպմանը ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են տարել այս ընթացքում կորոնաիրավիճակի հետ կապված։ Դիմակների ճիշտ և պարտադիր կրում, հակահամաճարակային մյուս կանոնների խստիվ հետևում։ Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ պատերազմից։ Արցախցի փոքրիկները հայաստանյան ընդունելությունից գոհ են, բայց գլխավոր ցանկությունը մեկն է՝ օր առաջ հաստատվի խաղաղություն, իսկ իրենք վերադառնան իրենց տները։

Ուսանողները պատասխանել են երեխաներին հետաքրքրող հարցերին։ Ամուր թիկունք, ամուր առաջնագիծ։ Որպեսզի սահմանին կանգնած զինվորն առողջ լինի, խսիտ կարևոր է, որ Քովիդի ներթափանցումը նախ տներ, հետո սահման բացառվի։

Հանդիպման ավարտին էլ լուսանկարներ փոքրիկների հետ, ձեռք բերված հստակ պայմանավորվածությամբ, հաջորդ հանդիպումը լինելու է Արցախում, նույն կազմով, այս անգամ արդեն արդեն խոսելու արձանագրած հաղթանակի մասին, բնականաբար և տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ տարած հաղթանակի։

Irakanum.am