Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման ավելի քան 21 հազար (21 798) դեպք է գրանցվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 796 132-ի, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21 798 հաստատված դեպք, այդ թվում` 5 849-ը (26.8 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հավելվում է, որ համավարակի բռնկման պահից ի վեր հանրապետությունում գրանցվել է հիվանդության 1 796 132 դեպք: Աճի տեմպը 1.2 տոկոսէ:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է հիվանդությունից մահվան 256 դեմք, ամբողջ ընթացքում գրանցվել է 30 793 մահվան դեպք: