Ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկուշաբթի օրը ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ օդային տարածքում՝ ՀԶՀՀ-ի կողմից: Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել է:

«Ռուսական Մի -24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, մարտական գործողությունների գոտուց դուրս»,- ասել է Կոնաշենկովը: