Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ կանցկացնի Զինված ուժերի ղեկավարության եւ երկրի պաշտպանական համալիրի հետ, հայտնում է vesti.ru կայքը:

Նշվում է, որ վերջին տարիներին, այդ թվում` նման հանդիպումների արդյունքում, ռուսական բանակը նոր տեսակի զենքերով հագեցվածությամբ պատմության մեջ առաջին անգամ առաջ անցավ բոլորից: Բացի այդ, այս հանդիպումների ժամանակ փակ դռների հետեւում քննարկվում են պաշտպանական գործարանների ներուժի օգտագործման եւ քաղաքացիական արտադրանքի արտադրության տարբերակները:

Կայքում հաղորդվում է նաեւ, որ հաջորդ շաբաթ նախագահը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն համավարակի պատճառով կանցկացվի հեռավար կարգով: Նախագահի ժամանակացույցում ներառված է նաեւ մասնակցությունը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումին: