Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»,-հավելում է Հովհաննիսյանը։