Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված և, որ շատ կարևոր է՝ անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ:

Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ և վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ…

Նրանք են, որ Արցախյան 1-ին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր և նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է…

Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք..

Սենոր Հասրաթյան