Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում պատմական ընտրության առթիվ: Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն եւ կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար: Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»,-նշվում է նախագահի շնորհավորանքում:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաեւ ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մասնավորապես նշելով. «Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլեւ բոլորին ողջ աշխարհում»: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: