Կորոնավիրուսի կրկնավարակի դեպքեր գրանցվել են, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առնվազն մեր համակարգում արձանգրվել է 343 կրկնավարակի դեպք», — ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ այդ դեպքերում սկզբում եղել են դրական թեստեր, բուժվել են, ապա մեկ ամիս ընդմիջումից հետո դարձյալ թեստ են վերցրել, դարձյալ պատասխանը դրական է եղել։