Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, Դաղստանը ներկայացնող Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է արժանանալ Ռուսաստանի Դաշնության ազգային հերոսի կոչման, տեղեկացնում է Championat-ը:

32-ամյա Նուրմագոմեդովին ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Հաջիմուրադ Օմարովը: Առաջարկին իրենց համաձայնությունը տվել է Դումայի մի քանի պատգամավոր:

Բավարար թվով պատգամավորների համաձայնություն ստանալուց հետո Խաբիբ Նուրմագոմեդովին Ռուսաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու առաջարկը կներկայացվի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը UFC-ում անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ: Ռուսաստանցի մարզիկն արդեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: