Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 74 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է Интерфакс-ը:

Կորոնավիրուսից Ռուսաստանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 7289 մարդ է մահացել:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսից 118 600 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: