Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ էլ, ըստ Կրեմլի մամլո ծառայության, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հանգամանորեն քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ շփումներն ուղղվել են մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: