ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։ Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հարցին, թե ՀՀ նախագահը վարչապետից առաջարկ ստացե՞լ է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, Նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Առաջարկ ստացվել է»։