Ամերիկյան Վիսկոնսին նահանգում ոստիկանության երկու աշխատակիցների վիրավորվելուց հետո հետախուզման մեջ գտնվող տղամարդը ձերբակալվել և կալանավորվել է, հաղորդում է ABC News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալ Նաթանայել Բենտոնը հետախուզման մեջ էր գտնվում նաև Հյուսիսային Դակոտայի Ֆարգո քաղաքում հրաձգության հետ կապված մեկ այլ միջադեպի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիսկոնսին նահանգի հարավում երկու ոստիկան հրազենային վնասվածքներ են ստացել․ կասկածյալը դեպքից անմիջապես հետո փախուստի էր դիմել։