Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իշխանություններից պահանջում է ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրել լայն հանրությանը ճկատում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Պարզաբանման պահանջ ՀՀ իշխանությանը

Ժամ առ ժամ իրարամերժ և խիստ մտահոգիչ լուրեր են գալիս Արցախից՝ հատկապես Շուշի և Ստեփանակերտ քաղաքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Ստեղծված անորոշ կացության մեջ հույժ կարևոր ենք համարում ճշմարիտ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը լայն հանրությանը:

Ըստ այդմ՝ ի դեմս ՀՀ իշխանության՝ ՀՀ վարչապետից պահանջում ենք հանդես գալ իրավիճակի հստակ գնահատականով և տեղեկացնել կատարելիք քայլերի մասին»,-ասված է հայտարարությունում: