Ջո Բայդենը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։

BBC-ն հաղորդում է, որ Ջո Բայդենը հաղթել է Փենսիլվանիայում՝ ստանալով 20 ընտրիչի ձայն։ Նա հավաքել է 273 ընտրիչի ձայն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար անհրաժեշտ էր հավաքել 270 ընտրիչի ձայն։

Ընտրություններին գրանցվել է ամենաբարձր մասնակցությունը 1900 թվականից ի վեր։ Բայդենն ավելի քան 73 մլն ձայն է հավաքել, ինչը ԱՄՆ պատմական ցուցանիշ է համարվում: Դոնալդ Թրամփը հավաքել է գրեթե 70 միլիոն ձայն։