Կորոնավիրուսից մահացել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը: ՀՅԴ-ական քաղաքական գործիչ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ասմ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Բժիշկ Նորիկին վերջին անգամ հրաժեշտ տալուց նկարեցի, ասացի. «քեզանից բարևներ տանեմ»…

Դաշնակցական գումարտակը անհնար է առանց դոկոտորի պատկերացնել: Արցախյան առաջին պատերազմն անցկացրեց կռվի դաշտում, որպես զինվոր և բժիշկ: Արցախում էր ապրիլյան պատերազմի օրերին: Արցախ մեկնեց այս պատերազմի առաջին օրվանից: Մի քանի օրով եկավ Երևան, որ էլի վերադառնա: Չհասցրեց: Ինչ չկարողացավ անել թուրքի գյուլլեն, արեց հիվանդությունը: Անարդար ճակատագիր….»: