Աստված ջան ուժ տո՜ւր մեզ, զորություն՝ մեր բազկին, որ մեջքներս ուղղենք։ Պատմական, ճակատագրական օր (օրեր) ենք ապրում, պիտի սթափվենք, մի կողմ դնենք մանրախնդրությունը, իմն ու քոնը, մեղավորների փնտրտուքը… Կորուստն էլ հաղթանակն էլ բոլորինս են, այս պատերազմում մեր մեջ չկան հաղթողներ ու պարտվողներ։ Եթե հաղթենք, ապա՝ ազգովի, պարտության մասին, իհարկե, չեմ էլ մտածում։

Բայց սթափվել ու ամուր կանգնել մեր հողի վրա, պարտավոր ենք՝ հանուն մեր երեխաների… կոչս բոլորին է ուղղված, բացառապես բոլորին…
Հ.Գ. Լուսանկարում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է՝ 90-ականների պատերազմի օրերին։

Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից։