Զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջից։

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԱՆՄԱՀԱՑԵԼ Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։

Ցավակցում ենք երիտասարդ արտիստի հարազատներին ու արվեստի երկրպագուներին» — ասվում է գրառման մեջ։