ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ նախկին արտգործնախարար, քրիստոնեական Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդն Ջիբրան Բասիլի նկատմամբ՝ այդպիսով փորձելով նվազեցնել «Հեզբոլլահ» շարժման ռազմական և քաղաքական ուժը, գրում է The Guardian պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ պատժամիջոցները սահմանվել են Բասիլի ենթադրայլ կաշառակերության մեղադրանքի հիման վրա:

«Լիբանանի քաղաքական համակարգում համակարգված կոռուպցիան, որի օրինակն է Բասիլը, նպաստել է Լիբանանի ժողովրդին ծառայող արդյունավետ կառավարման հիմքերի քայքայմանը»,-հայտարարությունում մեջբերված են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքերը:

Աղբյուրը նկատում է, որ այս քայլով ԱՄՆ իշխանություններն ուղղակի մարտահրավեր են նետում երկրի նախագահ Միշել Աունին (Բասիլը նրա փեսան է-Tert.am), որին Վաշինգտոնն իր դաշնակիցն է համարել: