Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝  Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչը իրեն երջանկացրել է: