Facebook-ը «համաձայնեցված ոչ արժանահավատ վարքագծի» պատճառով հեռացրել է 7 ցանցերի ֆեյք օգտահաշիվներն ու էջերը, որոնք ակտիվ էին Իրանում, Աֆղանստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Մարոկկոյում, Մյանմարում, Վրաստանում եւ Ուկրաինայում։

Սոցցանցը հայտնել է, որ էջերն ու օգտահաշիվներն անջատել է «համաձայնեցված ոչ արժանահավատ վարքագծի» վերաբերյալ իր ամենամսյա հաշվետվության շրջանակում, որում նաեւ նշվել է, որ Facebook-ը հոկտեմբերին հեռացրել է գրեթե 8 հազար էջ, որոնք մասնակցել են ամբողջ աշխարհում խարդախության արշավների։

Facebook-ի արգելափակած շատ ցանցեր ներգրավված էին կեղծ օգտահաշիվների օգտագործմամբ քաղաքական ազդեցության արշավի մեջ, որոնք ուղղված են ինչպես երկրի ներսի լսարանին, այնպես էլ արտասահմանի։

Facebook-ի օգտահաշիվների եւ էջերի մի ցանցը կառավարվում էր Եգիպտոսից, Թուրքիայից եւ Մարոկկոյից «Մուսուլման եղբայրների» հետ կապված անձանց կողմից։ Էջերը կողմնորոշված էին դեպի տարածաշրջանի երկրներ եւ ահաբեկչության հետ կապված որոշ կոնտենտ էին պարունակում, հայտնում է Facebook-ը։

Facebook-ը երկու «ոչ արժանահավատ» զանց է հայտնաբերել Վրաստանում, որոնք տարածել են քաղաքական կոնտենտ, որոնցից մեկը հետեւել է երկու քաղաքական կուսակցությունների հետ կապված մարդկանց։

Ուկրաինայում եւ Մյանմարում համացանցային հսկան հայտնաբերել է, որ հանրության հետ կապերի ընկերությունները համանման կեղծ արշավներ են անցկացնում քաղաքական կուսակցությունների անունից։