Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահացել է 406 հիվանդ, փոխանցում է Mehr-ը:

Նախարարության մամուլի խոսնակ Սիմա Լարին հայտարարել է, որ հիվանդության զոհերի պաշտոնական թիվը 36.985 է: Բացահայտվել է վարակման 8772 նոր դեպք, որից 2.789-ը հոսպիտալացվել է, 5.472 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 654 936 մարդ է, առողջացել է ավելի քան 505 000 մարդ: