Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:

«Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին վերջին ահաբեկչությունների և բռնությունների կապակցությամբ: Ղավարները համաձայնել են խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության վերաբերյալ և խոստացել պայքարել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ», — հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Թրյուդոն և Մակրոնը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Բացի այդ, նրանք անդրադարձել են կորոնավիրուսի համաճարակին և քննարկել կանադա-ֆրանսիական հարաբերությունները: